|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 17-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (ջրասուզակ):
Ջրասուզակը դուրս է բերել Շ․ Հ․-ի (ծնված 1987 թ․) դին ջրամբարից։