կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-30 22:10
Քաղաքական

Վճարովի եթերաժամի գները որոշված են

Վճարովի եթերաժամի գները որոշված են
ԿԸՀ-ն սահմանել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչութայն համար նախատեսված վճարովի եթերաժամի սակագները:

Սահմանված սակագների համաձայն, Հանրային հեռուստաընկերությունում վճարովի եթերաժամի մեկ րոպեն արժե 80 հազար դրամ, Հ2-ում` 60 հազար դրամ, «Արմենիայում»` 110 հազար դրամ, «Շանթում»` 120 հազար դրամ, «Կենտրոնում»` 32 հազար 400 դրամ, «Երկիր մեդիայում»` 30 հազար դրամ, իսկ «Արմնյուզում»` 18 հազար դրամ:

Իսկ Հանրային ռադիոընկերությունում վճարովի եթերաժամի մեկ րոպեն արժե 3600 դրամ, «Ռադիո 107 ՖՄ»-ում` 2800 դրամ, «Ռադիոհայ»-ում` 2400 դրամ եւ «ՖՄ 105,5»-ում` 3120 դրամ:

 

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: