| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում. ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն: Համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո:
Շրջանառվող լուրերի համաձայն` գազի սակագնի բարձրացման հետեւանքները ժամանակավորապես զսպվելու են «Հայռուսգազարդ»-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում՝ 340-ով: Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա նաեւ սպառողների համար: ՀՀ էներգետիկայի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել, որ գազի գնի շուրջ որեւէ հստակեցում չկա, եւ բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն ամեն գնով խուսափում է լրագրողներից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: