| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀԿ-ում, բացի նոր խորհրդարանի ղեկավար պաշտոններից, քննարկվում է նաեւ արդարադատության ապագա նախարարի հարցը: Ինչպես հայտնի է` նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը, հրաժեշտ է տալու պաշտոնին. նա վերցրել է պատգամավորական մանդատը եւ լինելու է ԱԺ փոխնախագահներից մեկը: Իսկ ահա որպես արդարադատության նախարարի հավանական թեկնածու այս օրերին քննարկվում է նաեւ Սերժ Սարգսյանի օգնական Հրայր Ղուկասյանի անունը: Միայն թե, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, այս հարցում առայժմ վերջնական որոշում կայացված չէ, քննարկվում է նաեւ Դավիթ Հարությունյանին նախարար նշանակելու հարցը, սակայն ինքը՝ Հարությունյանը, չի ցանկանում, իսկ Սերժ Սարգսյանը, իր սովորության համաձայն, աշխատում է որեւէ մեկին վերջնական պատասխան չտալ, այլ քննարկել հնարավոր թեկնածուներին:
Նշենք նաեւ, որ վաղը` նոր խորհրդարանի անդրանիկ նիստից մեկ օր առաջ, կայանալու է ՀՀԿ ԳՄ նիստը, եւ այդ ժամանակ հայտնի կդառնա ներիշխանական որոշումների մի մասը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: