|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի միջև կնքված պայմանագրի ժամկետը ուժի մեջ էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն կողմերը եկել են համաձայնության, ըստ որի` անգլիացին երկարաձգելու է պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ: Այդ կապակցությամբ ակումբի գլխավոր մարզիչ Լեոնարդո Նասիմենտո դե Արաուժոն նշել է. «Նա մնում է. դա որոշված է: Բեքհեմը 38 տարեկան է և նա ինքն է ղեկավարում իր ապագան: Նա ունի իր կյանքը և իր ընտանիքը»:
Դևիդ Բեքհեմը «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 7 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում: