կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 16:04
Հասարակություն

Քարոզարշավի ժամանակահատվածում Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել է 45 000 ՀՀ դրամ

Քարոզարշավի ժամանակահատվածում Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել է 45 000 ՀՀ դրամ
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել է 45 000 ՀՀ դրամ, այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
 
«Այս գինը անհամեմատ ցածր է Առաջին ալիքի առևտրային գովազդի սակագներից։ Մեկ րոպեի արժեքը զգալիորեն տարբերվում է նաև դաշտում առկա այլ առաջարկներից, որպեսզի թեկնածուները Հանրային հեռուստաընկերության լայն լսարանին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու ավելի մատչելի հնարավորություն ունենա», - գրել է Մովսիսյանը։