կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-30 20:13
Հասարակություն

TOEFL քննությունների համակարգը խափանվել է

TOEFL քննությունների համակարգը խափանվել է
ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ժամանակավորապես դադարեցված TOEFL iBT քննություններին:


«Օրերս հայտնի դարձավ, որ տեխնիկական պատճառներով ԵՊՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է TOEFL iBT քննությունների հանձնումը:

Ամերիկյան համալսարանի բակալավրիական ծրագրերի մեկնարկի հետ կապված կտրուկ ավելացել է Հայաստանում տվյալ քննության պահանջարկը: TOEFL iBT անհրաժեշտ է նաև ասպիրանտուրա ընդունվելու համար:

Խնդիրը համակարգի խափանման մեջ է, որի լուծումը տվյալ քննության համար պատասխանատու ամերիկյան կազմակերպության ձեռքերում է, որին ԵՊՀ-ն քանիցս դիմել է խնդրի կարգավորման նպատակով:

ԵՊՀ-ում քննությունների ժամանակավոր դադարեցումը անհագստացրել է շուրջ 200 երիտասարդների:

ՀՀ ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ միասին միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակում ուսանողների և դիմորդների շահերը պաշտպանելու և խնդրին լուծում տալու ուղղությամբ:

Մեր քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա ընթացքում»: