|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակը» գրել էր, որ Աժ-ում ամենանանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է, ամենաճոխն ու ռոկոկոն՝ գեներալ Մանվելինը, սակայն ամենաինքնատիպը Գագիկ Ջհանգիրյանինն է, որն աննախադեպ է հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ:
Ահավոր «համեստի մեջ» այդ սենյակի դռները երբ բացում ես, գրում է թերթը, հայտնվում ես մթության մեջ. անմիջապես դեմքիդ են հպվում ծանր-մուգ վարագույրները, դռնից ընդամենը հիսուն սանտիմետր հեռու, վերևից դրանք իջնում են ստալինյան ժամանակների յուրօրինակ ոգով եւ նույնքան յուրօրինակ «շարմ» հաղորդում սենյակի ծայրում, սեղանի հետեւում ակնոցներով նստած Գագիկ Ջհանգիրյանին:
Հարցին՝ ինչո՞ւ այդպես, Ջհանգիրյանն ասաց. «Այդպես ցանկացանք, բոլորի ամեն ինչը թողել, եկել-հետաքրքրվում եք իմ վարագույրո՞վ»: