Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արարատում կազմակերպված` ոչ իշխանական երեք ուժերի իրազեկման հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով, ի դեպ, ծնունդով արարատցի է:
«Ուզում եմ Արարատի քաղաքապետի մանր ժուլիկություններին անդրադառնալ: Ցավ է, որ մեր համայնքապետերը գիտեն, թե մարզպետի տեղակալ ու ենթակա են, չգիտեն, որ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով համայնքի ղեկավարը անկախ է, սա ինքնավարության պաշտոն է, անկախ պաշտոն է»,- ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանի ելույթը սուլոցներով փորձում էին լռեցնել մի խումբ տղամարդիկ, որոնց նա այսպես արձագանքեց. «Ինչքան էլ փորձեք լռեցնել ինձ, միևնույն է, իմ ձայնը բարձր է: Եթե մեր համայնքապետերը չեն իմանում մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը, ապա ի՞նչն են ուզում փոխել»:
Նրա խոսքով` միշտ խոսում են, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, սակայն դատարկվում են նաև Արարատյան դաշտի գյուղերը: «Իմ հարազատ գյուղում տասնյակ տներ փակ են, հողերը չեն մշակվում: Մեր իշխանությունը ժողովրդից օտարված է: Մեզ չհաջողվեց փլուզել այս համակարգը 2008-ին, որովհետև մենք մենակ մնացինք, որովհետև շատ քաղաքական ուժեր չէին համարում, որ եկել է փոփոխությունների պահը: Փառք Աստծո, այն ուժերը, որոնք մեզ հետ չէին 2008-ին, այսօր մեզ հետ են, և ես հուսով եմ, որ մեր միասնականությամբ այս անգամ կհաջողենք: Մենք շատ շանսեր չենք ունենալու, և առաջին անգամ է, որ երեք ընդդիմադիր խմբակցություններ միասնական են հանդես գալիս»,- ասաց Ջհանգիրյանը: