Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։
Իսկ Ջհանգիրյանի այս քայլը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, իրարանցում է առաջացրել գլխավոր դատախազությունում, որովհետեւ լուրեր կան, որ Ջհանգիրյանը մտադիր է ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Լուրեր կան, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հնարավոր է մինչեւ տարեվերջ հրաժարական տա:
Ա. Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել է. «Զառանցագին, բամբասանքային տեղեկությունները չենք մեկնաբանում: Գլխավոր դատախազը շարունակում է իր բնականոն աշխատանքը»: Գ. Ջհանգիրյանն էլ ասել է. «Համբերեք, տեսնենք` այդ գործը վարույթ կընդունվի, թե ոչ»: Իսկ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը փոխանցել է. «Նախագահի աշխատակազմը հայցադիմումի օրինակ չի ստացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։