կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-30 09:56
Առանց Կատեգորիա

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի՞ն. «Հրապարակ»

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու արդեն իսկ ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին: «Թեկնածուն լուրջ պառակտում է մտցրել իմքայլականների մեջ, որոնք ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չեղարկվի։

ՀԱԿ, իրավապահ շրջանակները եւս դժգոհ են, հիմնական վեճն այն չէ, որ առանց մրցույթի է թեկնածուն առաջադրվել, այլ՝ ներկայացված անձի անցյալն ու «ծագումնաբանությունը»։ Ամեն ինչ որոշելու է Նիկոլը, նրա կարծիքը դեռ չգիտենք։

Խնդիրը բարդ է նրանով, որ 3 դատավոր մեկ օրում պետք է ընտրվեն, այնպես որ՝ մինչ պառլամենտի սեպտեմբերյան նիստը հարցը պետք է լուծված լինի»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

ՀՀ նախագահին հարց ուղղեցինք՝ ինքը նույնպե՞ս պատրաստվում է առանց մրցույթի առաջադրել ՍԴ դատավորի իր թեկնածուին․ հիշենք, որ դեռ 2 տարի առաջ Արմեն Սարգսյանն առանց մրցույթի առաջադրեց թեկնածուին, այդ թվում՝ Վահե Գրիգորյանին։ Նախագահականից պատասխանեցին․ «Հանրապետության նախագահն ԱԺ-ին ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրի մինչեւ ս․թ․ օգոստոսի 27-ը»: Մրցույթո՞վ, առանց մրցույթի՞, հնարավո՞ր է Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը․ հարցերը թողեցին անպատասխան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում