Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորը փորձում են ընդդիմության դաշտում ոտատեղ ունենալ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Երբ մենք խորհրդարանում չէինք, կարողանում էինք օրակարգ թելադրել և ձևավորել, եթե կան ուժեր, ովքեր ունեն այդ ռեսուրսը և հնարավորությունը և կարող են խորհրդարանից դուրս այդ պայքարը մղել, մենք նրանց միայն ողջունելու ենք, համագործակցելու ենք, եթե իրենք անկեղծ և ազնիվ են իրենց նպատակների մեջ՝ առանց որևէ խանդի տեսարանի։ Բայց այդ՝ ընդդիմության ընդդիմություն խաղալը դա իշխանության ջրաղացին ջուր լցնելու գործընթաց է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա պարզաբանեց, որ՝ ուզում է ասել, որ եթե իրենք լավը չեն ու կան լավ ընդդիմադիր ուժեր, որոնք ավելի գաղափարական, ավելի կազմակերպված կարող են պայքարել այս իշխանությունների դեմ, խնդրեմ, դաշտը բաց է, իրենք կգնան, կմիանան նրանց։
«Բայց եթե տանը նստած ֆեյսբուքում սենց խառնում են իրար, դա իրենց գործն է, մենք ուշադրություն չենք դարձնում, մենք գնում ենք մեր ճանապարհով։ Որովհետև ես կարծում եմ, որ մենք ունենք մեկ նպատակ՝ Հայաստանի Հանրապետությունը փրկել այս իշխանություններից, որովհետև այս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողվորդի և մեր պետականության շահերը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․