|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանում ներքաղաքական դաշտն արդեն հստակեցված է. կա իշխանություն, ընդդիմություն` ի դեմս ՀԱԿ-ի, եւ ՀԱԿ-ին ընդդիմացող քաղաքական եւ հասարակական այլ միավորումներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Նա հստակացրեց` ասելով, թե ՀԱԿ-ի ընդդիմադիր ուժերը Դաշնակցությունն ու «Ժառանգությունն» են, որոնց այդ քայլը բանախոսը որակեց որպես «կամուրջների այրել ՀԱԿ-ի հետ», ինչը, ըստ նրա, քաղաքականապես ճիշտ քայլ չէ:
«Որոշումն իրենցն է, ուղղակի այդ գործելակերպը կտանի մարգինալացման, կտանի նրան, որ այդ ուժերը կհայտնվեն քաղաքական արխիվում կամ իշխանության դաշտում ամբողջապես»,- ասաց Դ. Շահնազարյանը: