| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեր երկրի ամենամեծ չարիքը արդարադատության պակասն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Անդրադառնալով 2012թ-ի օմբուդսմենի զեկույցին, որը վերաբերվում էր 22 պետական գերատեսչություններում նկատված դրական երևույթներին և թերացումներին, Անդրեսայանը նշեց, որ ամենախայտառակը Դատական դեպարտամենտի արձագանքն է եղել:
«Իրեց արձագանքով հուսախաբ են անում մարդու իրավունքների պաշտպանին: Փորձելով վարկաբեկել օմբուդսմենի ինստիտուտը մոտռանում են, որ վերջին հարցման արդյունքներով հասարակության 70%-ը նշել է, որ չի վստահում դատական համակարգին»,-ասաց պաշտպանը:
Օմբուդսմենի զեկույցներին բացասաբար են անդրադարձել նաև արդարադատության նախարարարութունը, ՊԵկ-ը և ՏՄՊՊՀ-ն: Վերջինիս գործունեությանն անդրադառնալով պաշտպանը նկատեց.
«Ով չգիտի, որ հարկայինում կան պաշտոնյաներ, ովքեր իրենց ընտանիքի անդամնրի անվան տակ բիզնեսներ են անում»:
Լավագույն կառույցը, օմբուդսմենի գնահատմամբ' Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է: