Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունն այն մասին, որ Տոնոյանը, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը ուղիղ մեսիջ է համարում իշխանությանը, որի հետևանքը, ըստ պատգամավորի, հնարավոր է լինի Վերաքննիչ դատարանում սպասվող նոր որոշումը Տոնոյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին, այսինքն՝ սա գործարքի մասին ազդակ է՝ ըստ պատգամավորի:
«Դավիթ Տոնոյանի պաշտպաններն ազդակ են տալիս, որ Վերաքննիչ քրեական դատարանում գործը չմակագրվի, ասենք, Արմեն Դանիելյանին, որ կալանավորումից ազատելու հարց առաջանա»,- ասաց Արամ Վարդեւանյանը՝ համաձայնելով լրագրողի այն դիտարկմանը, որ սա, ըստ էության, գործարք է իշխանության հետ՝ պատերազմում պարտության առնչությամբ լռելու դիմաց։
«Ես կարծում եմ՝ դեռ ազդակն է: Ժողովրդական լեզվով ասած՝ հիմա դեռ աչքով են տալիս: Ամեն դեպքում՝ մենք խոսում ենք պաշտպանության նախարարի մասին, որը ոչ միայն անորակ զենքի հետ առնչություն ունի՝ ըստ ԱԱԾ-ի, այլեւ ՀՀ անվտանգության եւ պաշտպանության ամենախայտառակ էջի հետ առնչություն ունի»,- եզրափակեց Վարդևանյանը: