կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 12:20
Քաղաքական

Ես կոալիցիոն կադր եմ. Կարեն Անդրեասյան

Ես կոալիցիոն կադր եմ. Կարեն Անդրեասյան

Ազգային ժողովը ստիպված է լսել Մարդու իրավունքների պաշտպանի` երկու տարիների զեկույցները միաժամանակ, քանի որ նախորդ տարվանը հրաժարվել էր լսել: Շատ չէ, ընդամենը 271 էջ:

 

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց ԱԺ այն խմբակցություններին,  որոնք  տարիներ առաջ հենց իրեն էին ընտրել այդ կառույցի ղեկավար: «Ես կոալիցիոն կադր եմ, շնորհակալ եմ քաղաքական կուսակցություններին վստահության  համար, բայց ես պարտական չեմ նրանց»,- ասաց պաշտպանը:

 

Նա հայտարարեց նաև, որ 2013-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը դեռ չի հրապարակել, խոստացավ այն ներկայացնել ապրիլի 2-ին ՄԻՊ-ի` Գյումրիի գրասենյակում:

 

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի վերաբերյալ օմբուդսմենի 2012թ. զեկույցին և դրա արձագանքներին` պաշտպանը նշեց, որ եթե քաղաքապետարանը կասկածում է իրենց ներկայացրած թերացումների ճշգրտությանը, իրենք պատրաստ են մանրամասն փաստեր ներկայացնել: Իսկ այդ զեկույցի վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավորների արձագանքները պաշտպանը չցանկացավ մեկնաբանել. «ԱԺ հաջորդ քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ կքննարկենք»: