կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 10:58
Մշակույթ

″Արտավազդ″ -ի մրցանակները շնորհվեցին իրենց տերերին

″Արտավազդ″ -ի մրցանակները շնորհվեցին իրենց տերերին

Երեկ` Թատրոնի միջազգային օրը, տեղի ունեցավ թատերական աշխարհում երկար սպասված միջոցառումներից մեկը` «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրվեց Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին: Մրցանակաբաշխությանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ մի շարք արվեստագետներ:

 

Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով թատերական աշխարհի ներկայացուցիչների տոնը, նշեց, թե հոգածության պակաս կա թատրոնի նկատմամբ, եւ իրենք ապագայում կփորձեն շտկել դա: «Ուզում եմ արժեւորել, որ մրցանակաբաշխությունը նվիրվել է Փափազյանի հոբելյանին, քանի որ մենք բոլորս ենք հպարտանում նրանով»,- ասաց ԱԺ նախագահը` հավաստիացնելով, որ ինքը միշտ թատրոնի կողքին է լինելու եւ աջակցելու է թատերական գործիչներին:


Ներկայացնենք լավագույններին, որոնք արժանացան մրցանակի.

 

Վ. Փափազյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Մուրադ Ջանիբեկյանը:

Լավագույն երիտասարդ դերասանուհի` Անի Գրիգորյան` «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», երկրորդ դերասանի դերում, Երևանի Կամերային պետական թատրոն

Լավագույն երիտասարդ դերասան` Արմեն Մարգարյան, «Կրքոտ հաշվետվություն», Կամերային երաժշտական թատրոն, «Երկուսը ճոճանկին», Ուսանողական թատրոն Իշխան Ղարիբյան, «Վիրուս», Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն

Լավագույն երիտասարդ բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան, «Ալիսան հրաշքների աշխարհում»,  Երևանի Հ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

Լավագույն երիտասարդական ներկայացում` «Սկոտչ և Վիսկի», բեմ.` Արշալույս Հարությունյան, Երևանի Կամերային պետ. թատրոն

Լավագույն սցենոգրաֆիա` Վահագն Թևանյան «Ռոմանտիկ կոմեդիա»` Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Մորգանի խնամին»` Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն

Երաժշտության լավագույն հեղինակ` Արամ Սաթյան, «Մորգանի խնամին», Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն

Լավագույն պիես` Սամվել Խալաթյան, «Պադամ, պադամ, պադամ...»

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար` Սերգեյ Թովմասյան, «Հացի խնդիր», Համազգային թատրոն

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար` մրցանակը չշնորհվեց ոչ մեկին

Լավագույն կին դերակատար` Լուիզա Ղամբարյան, «Ռոմանտիկ կոմեդիա», Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Լավագույն տղամարդ դերակատար` Երվանդ Ենգիբարյան «Բադի որսը», Կ. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն եւ Դավիթ Հակոբյան «Կարոտ», Հ.Մալյանի անվան թատրոն

Լավագույն ռեժիսուրա` Ալեքսանդր Գրիգորյան, «Բադի որսը» և «Ֆիլումենա Մարտուրանո»,Կ. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն եւ Հակոբ Ղազանչյան, «Նապոլեոն Կորկոտյան», Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն և «Վիրուս»` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն

Լավագույն ներկայացում` «Մորգանի խնամին», բեմ.` Ե. Ղազանչյան, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն եւ «Աբգար դպիր», բեմ.`Վահե Շահվերդյան, Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

 

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ շնորհվեցին`

1.Վիլեն Գալստյանին

2. Դերենիկ Մարտիրոսյանին

3. Հայկազ Երանոսյանին

4. Սերգեյ Առաքելյանին


ՀԹԳՄ նախագահության և քարտուղարության որոշմամբ` ՀԹԳՄ-ի «Ոսկե մեդալով» պարգեւատրվեցին`

1.Գագիկ Կարպետյանը` Հայաստանի թատերաբեմերում 50-ից ավելի պարային բեմադրությունների համար

2. Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնին` մայր հայրենիքի միջև ստեղծագործական կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ունեցած վաստակի ու ձեռքբերումների համար, Գյումրու Վ. Աճեմյանի դրամատիկական թատրոնի հետ համատեղ Գ.Սունդուկյանի «Այ քեզ Խաթաբալա» ներկայացման համար

3. «Մոսկվայի» տան կրթական և մշակութային կենտրոնի տնօրեն Արմինե Թութունջյանին` «Ամիսը գյուղում» ներկայացման համար

4. Աբովյանի դրամատիկ թատրոնին

5. «Էպսիդոն» թատերախմբին: