Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չեխական «Արնիկա» ասոցիացիայի «Թույներ եւ թափոններ ծրագրի» ներկայացուցիչները Հայաստանում հայտնաբերել են ԴԴՏ-ով աղտոտվածություն: «ԷկոԼուրե-ի հաղորդմամբ, նրանց կողմից հետազոտվել է ժամկետանց թունաքիմիկատների 4 պահեստ և մետալուրգիական արդյունաբերության թափոնների մեկ գերեզմանոց:
«Ըստ էության, մեր կողմից հետազոտված բոլոր այն վայրերում, ուր թունաքիմիկատներ կան, եղել են կամ պահպանվում են, հայտնաբերել ենք ԴԴՏ-ով տարբեր չափի աղտոտվածություն, իսկ մի դեպքում, նույնիսկ ժամկետանց ԴԴՏ-ի պաշարներ` պատռված պարկերով»,- ասել է ասոցիացիայի փորձագետ Մարեկ Զիրը: Չեխ փորձագետը զարմացել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մոտ ապրող մարդիկ տեղյակ չեն հնարավոր ռիսկերի մասին, քանի որ վտանգավոր թունաքիմիկատներով աղտոտվածություն է հայտնաբերվել նաեւ գերեզմանոցի ցանկապատված տարածքից դուրս, իսկ դա նշանակում է, որ գոյություն ունի սննդային շղթայի աղտոտվածություն: Տարածքը հասանելի է նաև արածող կենդանիների համար:
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը կիրազեկի մարդկանց ռիսկերի մասին եւ այդ հարցում աջակցության խնդրանքով դիմելու է պետական մարմիններին: Նա նաեւ ասել է, որ երկար ժամանակ է, ինչ կազմակերպությունը փորձում է թունավոր նյութերով աղտոտվածության խնդրի վրա հրավիրել պետական եւ միջազգային հաստատությունների ուշադրությունը:
Համաձայն Չեխիայում ընդունված չափանիշների, Հայաստանի ժամկետանց թունաքիմիկատների բոլոր 4 պահեստները ենթակա են վնասազերծման: