Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեց, թե, նախագահական ընտրությունների արդյունքները հաշվի առնելով, մտավախություն չունեն, որ Երեւանի ավագանու ընտրություններում Երեւանը կարող է անակնկալներ մատուցել իրենց` իշխանություններին: Ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ այն մարդն, ով ասում է, որ չի սպասում անակնկալների, ապուշ է, «որովհետեւ անակնկալներն օբյեկտիվ իրողություն են` մեր կամքից անկախ»:
«Թե ի՞նչ անակնկալ մեզ կմատուցեն, ես չեմ կարող ասել, բայց մի բան ասեմ` ես չէի ուզի, որ ժողովուրդը մեզ անակնալ մատուցեր, որովհետեւ առաջին հերթին ժողովուրդը հենց իրեն կմատուցեր: Անակնկալներն առաջին հերթին ժողովրդին են վնաս: Այն ժողովուրդները, որոնք անակնկալ չեն մատուցում եւ ստատիկ զարգացման ճանապարհով են գնում, միշտ հաջողության են հասնում»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա, որպես առաջնորդող կուսակցություն, տեսնում է միայն ՀՀԿ-ին եւ հենց ասուլիսի ժամանակ էլ կոչ արեց ընտրել ՀՀԿ-ին: