|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երևանի վագանու նիստում քննարկվում էր ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցը: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբացության անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն կողմ քվեարկեց ավագանու 34 անդամ:
Ավելի վաղ դադարեցվել էին Նարինե Հայրապետյանի, Հայկ Մարությանի լիազորությունները:
Նիստի ժամանակ ելույթ ունեցավ Սոնա Աղեկյանը, որից հետո նիստում իրավիճակը լարվեց․
«Ծերեթելու հատվածի մի մասում մի բուդկա կարելի է դնել՝ ծառայությունների համար՝ Անի Խաչատրյանի անունով»,- ելույթի վերջում ասաց նա: «Ձեր գիշերային զգեստափոխության համար Ծերեթելիում բուդկա կդրվի»,- արձագանքեց «Հանրապետությունից» Անի Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: