կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 10:50
Հասարակություն

«Յունիբանկի» խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար

 «Յունիբանկի» խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձր պարգևներով և շնորհակալագրերով պարգևատրված բարերարների և գործարարների թվում է նաև «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
 
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության համար, Գագիկ Զաքարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: