|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Շենգավիթ համայնքի դատախազությունը նույն շրջանի դատարան է ուղարկել կեղծ թղթադրամներ պատրաստելու և իրացնելու վերաբերյալ քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 25-ամյա Հ. Գ-ն 2015թ. մարտի 19-ի կեսօրին, Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի mi բնակարանում, գունավոր տպիչ սարքի միջոցով, պատճենահանման եղանակով պատրաստել է 9 հատ 1000 ՀՀ դրամ և 4 հատ 5000 ՀՀ դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ:
Ապա, 2015թ. մարտի 21-ին ժամը 01:00-ի սահմաններում ընդհանուրը 25.000 կեղծ դրամը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում իրացրել է մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը, իսկ մնացած 4000 կեղծ դրամը պահել է իր մոտ: Այնուհետև, մարմնավաճառի հետ գնալով Երևան քաղաքում գտնվող «Բաղնիք» հյուրանոցային համալիր` Հ.Գ-ն մարմնավաճառի մոտից վերցրել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ և այն տվել նշված համալիրի մատուցողուհուն` որպես հյուրանոցային համարի վճար, սակայն վերջինս նկատելով, որ թղթադրամը իսկական չէ` այն չի վերցրել:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 202 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը, պահելը կամ դրանք իրացնելը՝)