Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ «վերեւների» հորդորով մի քանի օր է՝ բանակցություններ են վարում մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանի հետ, որ նա հետ վերցնի դիմումը։
Նախօրեին բավականին ներկայանալի պատվիրակությամբ հանդիպել են Ջուլֆալակյանի հետ՝ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյան, փոխնախագահ Աննա Կարապետյան, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, Փաշինյանի աչք ու ականջ Արփի Դավոյան եւ այլք։ Փորձել են հասկանալ նրա քայլի պատճառները։
Թեպետ ոմանք վստահեցրին, որ նախաձեռնողը Ջուլֆալակյանն էր, սակայն մի քանիսը խոստովանեցին՝ «անկայուն» այս ժամանակներում չեն ուզում, որ խմբակցությունը ճաք տա։ Պատգամավորներից մեկն անգամ հետաքրքրվել է՝ իր քայլը կապ ունի՞ Ծառուկյանի հետ, հնարավո՞ր է հետո իրեն տեսնեն Ծառուկյանի կողքին։
Ջուլֆալակյանը դա բացառել է, ասել է, որ որեւէ պարտավորվածություն չունի Ծառուկյանի նկատմամբ, ինչի հասել է, իր ուժերով է հասել։
Պնդել է, որ պատճառն Արայիկ Հարությունյանն է՝ չի կարող դիտորդի կարգավիճակում հետեւել, թե ինչպես է ոլորտը կործանվում։ Հանդիպման մասնակիցներից մեկն ասաց, որ Արսենը տաղանդավոր մարզիկ եւ կիրթ պատգամավոր է, եւ ինքը հույսը չի կորցնում, որ նա կփոշմանի։ Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը կարող է դիմումը հետ վերցնել 7 օրվա ընթացքում, իսկ հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում