կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-07 22:46
Քաղաքական

Լպուտյանը ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում, Թոքմաջյանը` երրորդ

Լպուտյանը ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում, Թոքմաջյանը` երրորդ
ՀՀԿ-ն այսօր հրավիրել է իր հերթական ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է աշխարհահռչակ շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ ճարտարապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ի ամբողջական ցուցակը չի հրապարկվել: Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրումները սկսվում են այս ամսվա 11-ից եւ ավարտվում տասն օր անց` մարտի 21-ին: ՀՀԿ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: