կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-20 15:05
Քաղաքական

Հայաստանում մակրո առումով օլիգարխներ չկան. Կարեն Կարապետյան

Հայաստանում մակրո առումով օլիգարխներ չկան. Կարեն Կարապետյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀԿ ցուցակում, հետեւաբար` նաեւ ԱԺ-ում, օլիգարխներ չկան: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանից Yerkir.am-ը հետաքրքրվել է, թե` համաձա՞յն է նման պնդմանը, եւ արդյո՞ք խորհրդարանում օլիգարխներ չկան:

 

«Մեր իրականության մեջ ամեն ոք յուրովի է մեկնաբանում օլիգարխ հասկացությունը: Նախ, իմ համոզմամբ, խոշոր հաշվով, Հայաստանում մակրո առումով օլիգարխներ չկան: Ինչ վերաբերում է հարուստներին կամ հասարակության կողմից որպես գործարարներ ընկալվողներին, ապա դա չպետք է դիտարկել որպես թերություն: Այլ հարց է, որ բոլորիս խնդիրը պետք է լինի, որ հարուստ ու ապահովված լինի մեր հասարակության գերակշիռ մասը:

 

Երկրորդ` խորհրդարանը պետք է հասարակության հայելին լինի բոլոր առումներով, և այնտեղ պետք է ներկայացված լինի ոչ միայն հիմնական քաղաքական սպեկտրը, այլև հասարակության հնարավոր բոլոր շերտերը: Եվ վերջապես` այս հարցին, կարծում եմ, հանրապետության նախագահն իր ասուլիսում պատասխանեց բավականին ամփոփ ու սպառիչ, և համաձայն լինելով այդ դիտարկումներին՝ նպատակահարմար չեմ համարում հավելյալ մեկնաբանություններ տալ»,- հայտարարեց Կարապետյանը: