Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Կիպրոսի վերաբերյալ հայտարարություններին:
Մակրոնը օրերս քննադատել էր Թուրքիային Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում նավթագազային որոնողական աշխատանքներ կատարելու համար և նշել, որ ԵՄ-ն անտարբեր չպետք է մնա այս իրավիճակին:
«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ Միջերկրականի արևելյան ջրերում աշխատանքներ իրականացնելը հասարակ բան է, ուրեմն ոչինչ չեն հասկանում: Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ մենք դադարեցնենք աշխատանքները: Այդ ի՞նչ ես ասում: Մենք այստեղ ափակից ենք, Կիպրոսում երաշխավոր ենք: Թուրքիան, Հունաստանը երաշխավոր են, Անգլիան երաշխավոր է: Իսկ դո՞ւ ով ես: Մենք գիտենք մեր բեռի ծանրությունը: Սակայն դու դա չես հասկանում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում aksam.com.tr կայքը:
Նշենք, որ ավելի վաղ հույները հայտարարել էին, որ պատրաստվում են ձերբակալել իրենց ջրային տարածքներում աշխատանքներ իրականացնող թուրքական նավերի անձնակազմերին: