կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-19 13:30
Քաղաքական

Անպարկեշտությունը ժողովրդի ձայնը գողանալն է

Անպարկեշտությունը ժողովրդի ձայնը գողանալն է

«Ես ցավում եմ, որ Սերժ Սարգսյանին թվում է, թե վիշտ է պատճառել, որ ինքը հարմար է գտել ծաղրել իմ ժպիտը, եւ ավելի վատ` ծաղրել ժողովրդի քվեն` արդեն մտնելով թվաբանական վերլուծությունների մեջ եւ ասելով, որ հրապարակում կա 3 հազար մարդ: Ես ինքս էլ ունեմ տեսողության խնդիր, բայց չարժե այդքան իջնել եւ թվերի մեջ խորանալ»,- իր այսօրվա ասուլիսն այս խոսքերով սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա հռետորական հարց հնչեցրեց` ի՞նչ է ստացվում, եթե իրենք 100 հազարից շատ մարդ հավաքեն հրապարակում, ապա Սերժ Սարգսյանը կգա՞ հրապարակ` բանակցությունների, Սերժ Սարգսյանն ուզում է, որ իրենք հրապարակներում հավաքեն այդքան մարդ, որ նա թեւավորվի՞:

 

«Ոչ: Որովհետեւ բազմիցս ասել եմ, որ հայ ժողովրդի հաղթանակը պաշարել է Բաղրամյան 26-ը. մենք ամենուր ենք, փողոցներում զբոսնելիս, համալսարաններում, շրջաններում, համերգ վայելելիս, ամենուր ենք: Եվ սա այլեւս Րաֆֆու հարցը չէ: Եվ այստեղ է, որ պարոն Սարգսյանը պետք է դուրս գա նախկին չափանիշներին: Հստակ կարող եմ ասել, որ եթե ինքը կարծում է, թե 30 հազարը տավորիչ է, ուրեմն թող ինքը սպասի ավելիին: Բայց դա միակ գրավականը չէ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ Սերժ Սարգսյանն իրեն վերագրում է անպարկեշտ բառեր, հայհոյանքներ, իսկ ինքը փետրվարի 18-ին` այս անգամ ոչ թե ժողովրդի արյամբ, այլ ժողովրդի ձայնը գողանալով, ստի, կեղծիքի հիման վրա սեփական հաղթանակը տոնելն է համարում անպարկեշտություն:

 

«Ես հիմա վեր չեմ հանի ընտրախախտումների այն բոլոր կատեգորիաները, որոնք յուրաքանչյուրի համար բավարար էին` ժողովրդի հաղթանակը հարգելու կամ նվազագույնը երկրորդ փուլի ընտրություններ անցկացնելու համար»,- նշեց նա: