Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը պնդում է, որ ԲՀԿ գործողություններում նահանջ չկա: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ եթե ժողովուրդը խորհրդարանական ընտրություններ է ուզում դեկտեմբերին, ուրեմն իրենք էլ են ուզում:
«Որևէ նահանջ, առաջ քայլ չի եղել, ինչ-որ ասում ենք` ասում ենք: Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Այսօր որևէ գրավոր փաստաթուղթ չկա, ասել ենք` բանակցությունները շարունակվում են, չէ՞, կլինեն շփումներ: Որևէ քաղաքական ուժ շահագրգռված չէ երկիրը տանել ցնցումների: Պայմանավորվածությունն այդպիսին է` վարչապետի հետ կշարունակվեն երկխոսությունները, և վերջնական եզրակացություններ կարվեն: Պետական մոտեցումները միշտ էլ գերակշռելու են կուսակցական մոտեցումներին»,- ասաց Մելքումյանը և ևս մեկ անգամ շեշտեց, որ առայժմ իրավական որևէ փաստաթուղթ, որևէ պրոցես չի եղել, բոլոր խոսակցությունները մնում են հռետորաբանությունների շրջանակում:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը` եթե խոսում են ու իրար չեն հասկանում, խոսակցությունն ի՞նչ իմաստ ունի, նա արձագանքեց, որ խոսվել է երեք սցենարի մասին: «Ստորագրվի հուշագիր առ այն, որ մյուս քաղաքական ուժերի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրումներ չեն լինելու, և ընդունենք, որ ընտրություններն անցկացվեն մայիսին: Սցենար համար երկու` դեկտեմբերին լինում են ընտրություններ, բայց հուշագիր չի ստորագրվում, երրորդ սցենարի դեպքում էլ հուշագիր է ստորագրվում»,- ասաց պատգամավորը:
Մելքումյանն ընդգծեց, որ այդ հանդիպման ընթացքում տեղեկատվության փոխանակումներ են եղել: Իսկ թե թվարկված սցենարներից որի՞ն են իրենք կողմնակից, նա նշեց, որ քաղաքական որոշում դեռ չունեն: «Ոչ ոք ժողովրդի որոշմանը չի կարող դեմ գնալ, բայց ո՞րն է ժողովրդի որոշումը»,- շեշտեց պատգամավորը:
Իսկ թե երեկ ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ, Մելքումյանը նշեց, որ սովորական աշխատանքային հանդիպում է եղել, տարբեր հարցեր են քննարկվել:
Հարցին էլ` Գագիկ Ծառուկյանը տեղյա՞կ է եղել, որ իրենք կողմ են քվեարկել «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխություններին, Մելքումյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է կուսակցության նախագահի հետ քվեարկությունը համաձայնեցված չլինել»: