Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, այն է` առանց հատուկ թույլտվության խաղային ապարատներ շահագործելու եւ եկամուտ ստանալու համար Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել ազատազրկման. հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Հովհաննիսյանը 2009-2010թթ. մեկնել է ՌԴ եւ Մոսկվայում բնակվելու ընթացքում ձեռք բերել «Casino» եւ «Счастливое число» խաղային ապարատներ, դրանք մասնատել եւ 2010թ. նոյեմբերի 19-ին տեղափոխել է Հայաստան:
Ա.Հովհաննիսյանը 2011թ. սեպտեմբերի 15-ին նշված ապարատներն ինքնուրույն հավաքել է եւ տեղադրել Արմավիրի մարզի Նորապատ համայնքի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում: Չունենալով հատուկ թույլտվություն` նա դրանք շահագործել է մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 13-ը եւ եկամուտ ստացել:
Ա.Հովհաննիսյանը դատաքննության ընթացքում զղջացել է կատարած հանցանքի համար եւ խնդրել իրեն ժամանակ տրամադրել` պետությանը պատճառված վնասը հատուցելու համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մարտի 13-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով` նրան զրկելով լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 1 տարի ժամկետով: