|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի ձյուդոյի պատանիների առաջնությանը կմասնակցի 23 թիմի 224 մարզիկ: Աղջիկները առաջնությունում մասնակիցների թվի պատճառով կմրցեն 44 կգ, 48 կգ, 57 կգ և +57 կգ քաշային կարգերում. հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
«Տղաների մրցապայքարում բավական շատ մասնակիցներ ունենք, թեպետ մենք սահմանափակումներ էինք դրել: Այս ամենը խոսում է այն մասին, որ ձյուդոն այս տարիքային խմբերում մենապայքարային ձևերում ամենամասսայականն է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:
Առաջնությունից հետո կձևավորվի հավաքական, որը Աբովյան քաղաքում երկու ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը: