Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հարյուր երիտասարդ վենեսուելցիներ սափրել են իրենց գլուխները` ի նշան նախագահ Հուգո Չավեսի հետ համերաշխության, որի մազերը քիմիաթերապիայի կուրսից հետո թափվել են:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, երեկ նախագահական նստավայրի մոտ հավաքված հարյուրավոր քրիստոնյա ավետարանչականներ համատեղ աղոթել են նախագահի առողջացման համար: Չավեսը, որը ներկա է եղել աղոթքին, բարեհամբույր ժպտացել է եւ ծափ տվել կրոնական հիմների տակտով:
Վերջերս իր բլոգում նա տեղեկացրել է, որ համանորեն քիմիաթերապիայի երրորդ կուրսն է անցնելու:
Իսկ այս գիշեր անդադրում Չավեսը ելույթ է ունեցել ազգային հեռուստատեսությամբ հատուկ ուղերձով, որում դատապարտել է ՆԱՏՕ-ի գործողությունները Լիբիայի դեմ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ եվրոպական մի քանի երկրների վարած քաղաքականությունն ուղղված է այլ երկրների ներքին գործերին միջամտելուն եւ դրանց հարստությունները զավթելուն: