կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 16:22
Հասարակություն

Սարի թաղը` օրենքից դո՞ւրս

Սարի թաղը` օրենքից դո՞ւրս

Ամիսներ ի վեր բազմաթիվ անգամ դիմելով քաղաքապետարան և որևէ արդյունքի չհասնելով` դիմում եմ ձեր օգնությանը: Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Քասարյանի թեթև ձեռքով դիմացի հարևանը սեփականացրել է մեր հողատարածքից և այնտեղ, իր «դղյակը» կառուցելով, փակում է մեր տուն թափանցող արևի լույսը:

 

Մեր բողոքին ի պատասխան վարչության պետը հայտարարեց ( ձայնագրությունն ունենք). «Սարի թաղում չի գործում իրավական օրենք»: 

 

Մի քանի օր առաջ մամուլից զարմանքով տեղեկացանք, որ քաղաքապետը քաղաքացիների է ընդունում, մինչդեռ մեզ քաղաքապետարանի աշխատակիցները բազմաթիվ ասել են, որ ընդունելություն չկա:

 

Այսօր, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին առաջադրվել է Երևանի քաղաքապետ, ինչպե՞ս է պատկերացնւմ ապահով երկրի ապահով մայրաքաղաքի, ապահով թաղամասի հեռանկարները, երբ իր աշխատակազմում աշխատում են  «օրենքները հարգող» այդպիսի  աշխատակիցներ:

 

Դիմում ենք ձեզ` մեր բողոքը բարձրացնելու և պաշտպանելու մեր իրավունքները:

 

Երևան, Սարի-թաղի 9-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ 

Շողիկ Գրիգորյան  
Համլետ Գրիգորյան


լուսանկարը` ponarama.am-ի