Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարորդների շահերը պաշտպանող «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն ավտոերթեր կկազմակերպեն այնքան ժամանակ մինչեւ պատկան մարմիններն ուշադրության չարժանացնեն իրենց բարձրացրած խնդիրները:
Նախաձեռնությունը, որն ունի 20 անդամ, 4 պահանջ է ներկայացնում`
1. վերացնել կարմիր գծանշանները,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով` իրենց պահանջները մինչ օրս ուշադրության չեն արժանացել: Ըստ նրա` իրենց միացած` Ավտովարորդների պաշտպանության լիգան այժմ համագործակցում է ոստիկանության հետ, նրանց հետ քննարկումներ տանում, սակայն իրենք որևէ մարմնի հետ մինչ այժմ քննարկում չեն ունեցել: Խմբի անդամները հավաստիացնում են, որ նախաձեռնությունն ինքնաբուխ է և որևէ մեկի կողմից ուղղորդված չէ: Նրանք նշում են, որ եթե իրենց պահանջներն ուշադրության չարժանանան` կդիմեն այլ միջոցների` ընդհուպ մինչև քաղաքացիական անհնազանդություն:
«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության հաջորդ ակցիան նախատեսված է հունիսի 10-ին: