|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հավաստիացումներով` 2000-ից Հայաստանում միգրացիոն ծավալները որոշելու համար հատուկ թիրախավորված ուսումնասիրություն չի կատարվել, նաև, ինչպես ինքն էր պնդում, արտագաղթի թեման հրատապ չէ, որովհետև իր դռնակից հարևաններից ոչ ոք չի արտագաղթել:
Այնուամենայնիվ, արտագաղթի ծավալների կտրուկ աճը նկատելի է անգամ անզեն աչքով: Այն առավել մեծ է աղետի գոտում, հատկապես` Գյումրիում: Դրա վառ վկայությունն է հազարավոր անօթևաններ ունեցող քաղաքում դատարկ և վաճառքի հանված բազմաթիվ բնակարանների առկայությունը:
Մանրամասները «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում: