Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստի իրավիճակ է ստացել, այլ ոչ թե ինքնուրույն է իրավիճակ ստեղծել. լրագրողներին այսօր ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա կարծիք հայտնեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած քաղաքական պայքարի վերջը լավ է լինելու, քանի որ թե’ «Ժառանգությունը», թե’ ՀՀԿ-ն միեւնույն ինտերնացիոնալ կառույցի` ԵԺԿ-ի անդամներ են, որը լավատեսական քաղաքական հետագծի հետեւորդների միություն է, կարելի է ասել, թիմակիցներ են` նույն գաղափարի հետեւորդներ, ու երկուսն էլ նշում են բարեփոխումների անհրաժեշտության մասին:
«Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհամագործակցի իշխանությունների հետ եւ իր կուսակիցներին թույլ կտա քաղաքական, ադմինիստրատիվ կարիերա անել: Իսկ եթե չհամագործակցեն, Սերժ Սարգսյանը այլ դաշնակից կընտրի, որպեսզի իր հայտարարած բարեփոխումները կարողանա իրագործել»,- կարծիք հայտնեց Ազատ Արշակյանը:
Նրան հակադարձելով` ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ հավատարմությունը ինչ-որ արժեհամակարգի նկատմամբ չի պայմանավորվում` այս կամ այն կառույցին անդամակցելով:
«Ես արժեւորում եմ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անընդհատ կրկնում ու ընդգծում է, որ իր պայքարը անձնական կամ կուսակցական պայքար չէ, այլ հանուն ժողովրդի պայքար է»,- շեշտեց Հովհաննիսյանը:
Ընթացող ներքաղաքական պրոցեսների մասին էլ նա ասաց, որ միանգամայն կանխատեսելի է, որ Սերժ Սարգսյանը կգնա հրապարակ. նա այդ հնարավորությունն արդեն փորձարկել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջոցով: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը կոմպրոմիսի նվազագույն շեմը դրել է` գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
«Սերժ Սարգսյանը ստիպված կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»,- իր կանխատեսումը եզրափակեց Հմայակ Հովհաննիսյանը: