Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն արդեն հայտարարված է, ուստի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում կոռեկտ չհամարեց մեկնաբանել այդ քայլը:
Փաշինյանը վստահ է, որ ապրիլի 9-ին երդման արարողություն կլինի, իսկ թե ով կլինի երդում տվողը, չասաց:
Yerkir.am-ի դիտարկմանը` կարծես, իշխանությունները պատրաստ են ընդդիմությանը մի քանի պաշտոններ տալ, նա արձագանքեց. «Ընդդիմությանն անիմաստ է որեւէ պաշտոն առաջարկել, որովհետեւ ընդդիմությանը պաշտոն կարող է առաջարկել ՀՀ ընտրված նախագահը, իսկ ապօրինի իշխանությունը չի կարող որեւէ մեկին պաշտոն առաջարկել»:
Փաշինյանը հայտարարեց, որ իրեն շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կանեն իշխանությունները, կարեւորն այն է, թե ինչ կանի ժողովուրդը: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե հնարավո՞ր է` ապրիլի 9-ից հետո ժողովուրդն անկառավարելի դառնա, Փաշինյանը նշեց, որ բռնությունները պետք է բացառվեն: «Ցանկացած կողմ, որ կդիմի բռնության, կպարտվի, ես կարող եմ ասել, որ ժողովուրդը բռնության չի դիմել երբեք եւ չի դիմի»,- հայտարարեց նա:
Ի դեպ, ՀԱԿ պատգամավորը հրաժարվեց պատասխանել Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցերին` հայտարարելով, որ քննարկումները շարունակվում են, վերջնական որոշումներ չկան: