| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը Зеркало недели-ի հետ զրույցում պատմել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին մինչև իրենց հրապարակային կոնֆլիկտը իրեն քաղաքական համագործակցություն է առաջարկել:
«Սահակաշվիլին մի քանի օր առաջ` նախքան ինձ հրապարակայնորեն գող անվանելը և ջրով բաժակով «հյուրասիրվելը», նստած էր իմ աշխատասենյակում և առաջարկում էր պայմանավորվել` ես լինեմ վարչապետ, իսկ ինքը` առաջին փոխվարչապետ։ Ես հարցրի` ինչո՞ւ: Իսկ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ վարչապետ պետք է լինի Ազգային ճակատի ներկայացուցիչ։ Կա\'մ Տուրչինովը, կա\'մ դու, չէ՞ որ դու ամենահաջողակ նախարարն ես»»,- պատմել է Ավակովը:
Նրա խոսքերով՝ Սահակաշվիլին, ըստ էության, արդեն ընդդիմություն է Պորոշենկոյին և մտադիր է գլխավորել քաղաքական բլոկ: