կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-17 21:25
Հասարակություն

Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է. Արտակ Զաքարյան

Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է

«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Կապիտուլյացիոն պարտության և խայտառակ ողբերգության մեկ տարին չլրացած՝ արդեն գունագեղ համերգ։

Զոհեր, զոհեր, զոհեր, անհետ կորածներ, գերիներ, անտերության մատնված երկիր, կիսաքանդ բանակ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու ծաղրանք, սահմանների օկուպացիա, արտագաղթի աճող ծավալներ, պետական ծանր պարտքեր և իհարկե ԳՈւՆԱԳԵՂ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ։

Թուրքական բեմեր, թրքասեր կիրկորովներ, գունագեղ շոուները, որը նշանակում է հետևյալը. «ժողովուրդ ջան, հանգիստ քեֆ արեք, բան չի պատահել։ Քեֆ արեք, որովհետև հռոմեական ժամանակներից մարդկությանը հայտնի մարգինալ-անհայրենիք զանգվածին պետք էր միայն հաց և զվարճանք։

Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է։

Հ.Գ. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»։

Գարեգին Նժդեհ»: