Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ հասարակությունը տեղի է տալիս իսլամական արմատականների առաջ` ամենուր հրաժարվելով խոզի մսից. տեղեկացնում է NEWSru.co.il-ը:
«Մենք տեսնում ենք, որ մեր Air France-ն այլեւս խոզի միս չի առաջարկում ուղեւորներին, դպրոցական ճաշարաններում այլեւս չկան խոզի մսից պատրաստված ճաշատեսակներ, իսկ մարդասիրական կազմակերպությունները հրաժարվում են բարեգործությունների համար ընդունել խոզի միս պարունակող մթերք: Դա չի՞ նշանակում, որ մենք կատարում ենք ծայրահեղականների պահանջները: Սա ո'չ Սաուդյան Արաբիա է, ո'չ էլ Կատար: Արմատականությունը չպիտի «աճի» Բրետանի դաշտերում»,- հայտարարել է նա:
Լը Պենը չի հասկանում` ինչո՞ւ միլիոնավոր մարդիկ պետք է հրաժարվեն, օրինակ, խոզապուխտ ուտելուց:
Ավելի վաղ Մարին Լը Պենը Լիոնում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ փողոցներում աղոթող մահմեդականներին համեմատել էր Ֆրանսիայի ֆաշիստական օկուպացման հետ: