Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրությունը նախընտրելի է Ֆրանսիայի համար. ասել է Ֆրանսիայի «Ազգային միացում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:
«Ինձ հետաքրքրող հարցը՝ Դոնալդ Թրամփի վերընտրությունն ավելի՞ լավ է Ֆրանսիայի, Ֆրանսիայի շահերի համար, քան Ջո Բայդենի ընտրությունը: Եվ ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփի ընտրությունն ավելի լավ է Ֆրանսիայի համար: Քանի որ Դոնալդ Թրամփը ժողովրդի վերադարձն է, դա վայրի գլոբալիզացիայի վերջն է, կարգավորման թուլացումը, սահմանների անհետացումը, ինչը, կարծում եմ, վնասում է ազգերին»,- ասել է նա CNews-ի եթերում:
Ըստ Լե Պենի՝ խոսքը ինչպես պետությունների ֆիզիկական սահմանների անհետացման մասին է, ինչն անհնար է դարձնում միգրացիայի դեմ պայքարը, այնպես էլ՝ առևտրային սահմանների, ինչն անհնար է դարձնում պայքարն անբարեխիղճ մրցակցության դեմ: