|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Լոնդոնում զինծառայող սպանած իսլամականները վիրավորել են Ալլահին, անարգել հավատքը. հայտարարել է Մեծ Բրիտանիայի մահմեդականների խորհրդի ղեկավար Ֆարուխ Մուրադը:
«Ծայրահեղականները տեղ չունեն մզկիթներում: Ոմանք կարող են մտածել, թե կատարվածը կապված է արտաքին քաղաքականության հետ, սակայն ոչինչ եւ ոչ մի բան չի կարող արդարացնել նման արարքը»,- հայտարարել է նա` այսօր հանդես գալով հատուկ հայտարարությամբ. տեղեկացնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ երկու իսլամականներ Լոնդոնի Վուլիչ թաղամասում գլխատել են բրիտանացի զինծառայողի: Միջադեպը համարվել է ահաբեկչություն, հանցագործները` նիգերիացիներ, ձերբակալված են: Այդ հարձակումը ազգայնականների բողոքի մեծ ալիք է բարձրացրել Լոնդոնում: