|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարին Լը Պենը, որը ներկայացնում է «Ազգային ճակատ» կուսակցությունը և Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Մարին Լը Պենի զարմուհին է, պատասխանել է Թուրքիայի նախագահի կոչին՝ 5-ական երեխա ունենալու մասին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել եվրոպաբնակ թուրքերին ավելի շատ երեխա ունենալ:
«Թանկագին Էրդողան, Եվրոպայում ապրող թուրքերի ապագան Թուրքիայում է»,- գրել է խորհրդարանականը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, լավագույն մեքենաները վարեք, ապրեք լավագույն տներում ու հնգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք, ու դա այսօրվա անարդարությանը լավագույն պատասխանը կլինի», - ասել էր Էրդողանը: