|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայից մի մահմեդական ընտանիք, «տուժելով չադրայի կրումն արգելող օրենքով հետապնդումներից», ստիպված է եղել բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում: Համեյան դեպս, այդպես է ասում նրանց փաստաբան Ռոբինա Շահը:
«Փախստականները», Անգլիա հասնելով, ժամանակը զուր չեն կորցրել եւ անմիջապես դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք պնդում են, որ Ֆրանսիայում ընդունված օրենքն «անօգուտ է, ոչ համարժեք եւ անօրինական», դրանից տուժել են ոչ միայն ընտանիքի մայրը, այլեւ դուստրերը:
Որպես բարոյական վնասի փոխհատուցում` նրանք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիից 10 հազար եվրո են պահանջում. տեղեկացնում է mignews.com-ը: