Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների վիճակը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոլորտում. օմբուդսմենի զեկույց 2012
Քաղաքացիների սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնհարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն`
-Հիմնականում հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսևորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել և հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական և ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները:
-Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել և չեն ձեռնարկվել իրական և արդյունավետ քայլեր ազատ տնտեսության ձևավորման համար:
-Շարունակել է ցածր մնալ հասարակության կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և վստահության մակարդակը, ինչի մասին է վկայում Հանձնաժողովին ներկայացված բողոքների սակավաթվությունը (ընդամենը՝ 28):
Արձանագրված դրական զարգացումները`
-Հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ նախաձեռնել է տարբեր սեմինար-քննարկումներ ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ:
-Հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքում 2012 թվականի ընթացքում բացահայտվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ հակամրցակցային համաձայնության դեպքեր:
-Հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի միջոցով կազմակերպել և իրագործել է առցանց հարցումներ` մի շարք բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: