Այդ անհետեւողական Տնտեսական մրցակցության հանձնաժողովը
«Մրցակցության անարժանահավատ ու անազնիվ ձեւերը կասեցնելու եւ տնտեսվարողներին պատժելու համար հանձնաժողովն ունի բոլոր իրավունքները, սակայն չի կիրառում»,- հայտարարել է «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը` հանձնաժողովին մեղադրելով անհետեւողականության ու ոչ խստապահանջության մեջ: Ինչ վերաբերում է հանձնաժողովի սահմանած տուգանքներին, ապա, Արմեն Պողոսյանի կարծիքով, բոլոր տնտեսվարողների հանդեպ կիրառվող տուգանքի միատեսակ չափը չի ծառայում իր նպատակին: «Այն ձեռնարկությունների համար, որոնք շուկայում 30 տոկոս եւ ավելի մասնաբաժին ունեն, այդ պատիժը հավասար է պարգեւատրման, փոքրերի համար`կործանման: Հուսով եմ, որ հետագայում դիֆերենցված պատժաչափեր կսահմանվեն` ըստ եկամտի եւ ըստ շրջանառության»,-հույս է հայտնել Սպառողների միության նախագահը: