կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 10:21
Քաղաքական

Ընտրախախտումների մասին ամեն ինչ հայտնի է

Ընտրախախտումների մասին ամեն ինչ հայտնի է

Երեկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննությունը լուսաբանող «Հրապարակի» լրագրողը ընդդիմությունից անսահման հիասթափված է եկել՝ դիմող կողմը շատ թույլ է եղել, փաստարկներ գրեթե չի ներկայացրել, ընդամենը հռետորական ու ոչնչով չհիմնավորված հարցադրումներ էին հնչել, եւ իշխանական բավական ուժեղ թիմը խաղուպարով ջախջախել էր նրանց եւ ի ցույց դրել իր գերազանցությունը. գրում է «Հրապարակը»:

 

Գուցե իսկապես ընդդիմության ներկայացուցիչներն այս պարագայում լավ չէին պատրաստվել եւ ամենալավ մասնագետներին ու ամենախելացի փաստարկները չեն ներկայացրել ՍԴ, շարունակում է թերթը, բայց դրանից ընտրությունների կեղծման փաստը չի փոխվում, եւ հանրության գիտակցության մեջ էլ ընտրված թեկնածուի կշիռը չի մեծանում:

 

Թերթը նշում է, թե ընդհանրապես՝ իշխանական լծակներ տիրապետողների խելքն ու հնարամտությունն այս պարագայում ավելի շատ իր կերակրատաշտը պաշտպանողների ցինիզմի է նման եւ հանցագործների ճարպկության, այլ ոչ թե ազնիվ ու արդար ընտրություններ անցկացրածի համոզմունքի: Չէ՞ որ մեր փոքրիկ երկրի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած ընտրատեղամասում մի ծանոթ-բարեկամ-ընկեր է ունեցել եւ ամենալավը գիտի, թե ինչ է կատարվել փետրվարի 19-ին: Այդ ընտրատեղամասերում աշխատած հանձնաժողովականներն ու վստահված անձինք, անգամ եթե ակտիվորեն մասնակցել են ընտրախախտումներին, այս օրերին ամենուրեք պատմում են, թե ինչ է կատարվել իրենց տեղամասում:

 

Բացի այդ, գրում է «Հրապարակը», մարդիկ զրուցում են հարեւան-բարեկամների հետ եւ իրենց սեփական ուսումնասիրություններն են անում, թե հասարակությունն ում է ընտրել: Եվ երբ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հեռուստաէկրանից խոսում են ազնիվ ու արդար ընտրությունների մասին, եզրափակում է թերթը, մարդկանց մոտ ոչ թե ընտրությունների արդյունքների նկատմամբ հավատն է աճում, այլ նրանց նկատմամբ հարգանքն է նվազում: