Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Iditord.org կայքն արդեն ստացել է ընտրախախտումների հետ կապված առաջին ահազանգը:
Ըստ աղբյուրի` Չինարի գյուղում խախտվում է ընտրության գաղտնիությունը. ինչ-որ մեկը վերահսկում է քվեաթերթիկում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անվան դիմաց նշում կատարելը:
Իսկ ժամը 9:20-ի դրությամբ ԳՈՒՄ ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ Գորիս քաղաքի թիվ 37/7 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձինք երկուսն են: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և ստացել պատասխանը, թե դա հնարավոր է, և օրենքով սահմանված է 2 վստահված անձի ներկայությունը: Դիտորդը հղում է արել օրենքին և ապացուցել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` հոդված 33-ի 8.3-ի, ընտրատեղամասում կարող է գտնվել յուրաքանչյուր նախագահի թեկնածուի մեկ վստահված անձ:
Iditord.org-ից yerkir.am-ին տեղեկացրին, որ լուրը համարվում է ոչ վստահելի, քանի որ ՀԿ-ն որեւէ տվյալ չի թողել: