|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ժամը 12.00-ի դրությամբ ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունը ստացել է հետևյալ ահազանգերը:
Ժամը 09:30` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Քանաքեռ 1-ին փող. 39 տան բնակչուհի Ռ. Կ.-ն և հայտնել, որ իրենց հարևան, 26 տան բնակիչ Ս. Մ.-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք է բաժանել բոլորին:
Անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ թիվ 97 միջնակարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խմբին հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 08:20-ին, նկատել է մի տղամարդու` երկու ծրար ձեռքին քվեատուփին մոտենալիս: Հանձնախողովի նախագահը կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, որոնց մեջ հայտնաբերվել է մեկական քվեարկած քվեաթերթիկ:
Ժամը 09:55-ին ՀՅԴ-ի թեժ գծից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ իրենց են զանգահարել քաղաքացիներ և հայտնել, որ Աերացիա թիվ 169 դպրոցի դիմաց 5 հարկանի շենքի բակում ընտրակաշառք են բաժանում, որտեղի բնակիչները ընտրություն են կատարում թիվ 12/20 և 12/21 ընտրատեղամասերում:
Ժամը 08:20-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ մաս է զանգահարել է Ս. Կ.-ն և հայտնել, որ թիվ 3/06 ընտրատարածքում, կապված քվեաթերթիկի նկարահանման հետ, վիճաբանություն է:
Ժամը 10:10-ին ՀՅԴ Աջափնյակի կոմիտեից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Վ. Ս.-ն և հայտնել, որ 16 թաղ. 23 շենքի բակում 11 ՏՏ 700 կանաչ գույնի ԲՄՎ ա/մ-ից փող են բաժանում:
Ժամը 10:15-ին ՀՅԴ թեժ գծից` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ 6/28, 6/29, 6/30 ընտրատեղամասերում, որը գտնվում է Աջափնյակ թաղամասում, ավտոմեքենաներ են կանգնած և գումարներ են բաժանում:
Ժամը 09:40-ին Վ.Շենգավիթ 1-ին փող. 30 տան բնակչուհի Ֆ. Թ.-ն դիմում է ներկայացրել, որ նույն օրը Գ.Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի բակում գտնվող գեղեցկության սրահում ընտրակաշառք են բաժանում:
Ժամը 09:55-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին զանգահարել է ՀՅԴ շտաբի նախագահը և հայտնել, որ 3/05 ընտրատեղամասում միկրոավտոբուսներով մարդիկ են բերում:
Ժամը 10:35-ին ՀՅԴ թեժ գծից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, Արաբկիրի 50/28 տեղամասում 18 հոգի քվեարկել են` առանց մատյանում գրանցվելու:
Ժամը 10:40-ին ոստիկանության Մաշտոցի բաժին Լ. Պ.-ից ահազանգ է ստացվել, որ 7/33, 7/34 տեղամասերում հատուկ գրիչներ են բաժանում, և կուտակումներ են:
Հայտնաբերված ընտրախախտումների փաստի առթիվ ոստիկանության տարբեր բաժիններում նյութեր են նախապատրաստվում: