Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ նիստի ընդմիջման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով Րաֆֆի Հովհաննիսյանի` ՍԴ ներկայացրած դիմում-բողոքի քննության դատին հանդես է գալիս որպես պատասխանող կողմ, լրագրողներին ասաց, որ իրենք համաձայն չեն հայցվոր կողմի ներկայացրած հիմնավորվածությանը, որին կանդրադառնան իրենց ելույթների ժամանակ եւ դրա վերաբերյալ իրենց գնահատականը կտան: Այս փուլում, կարծիք հայտնեց Տիգրան Մուկուչյանը, չարժե դրա մասին խոսել:
«Հարցեր առաջացրեցին հայցվորի կողմից ներկայացված տեսակետները, մոտեցումները, դիրքորոշումները: Առանձին դեպքում մենք, ըստ էության, լսեցինք փաստեր, որոնք իրականությունից կտրված էին եւ չէին արտացոլում օբյեկտիվ իրականությունը»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Նա անդրադարձավ այն կարծիքին, որ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ մասնակցել են զինվորներ, եղել է 100 տոկոս մասնակցություն: Այս կապակցությամբ Տիգրան Մուկուչյանը հարցրեց, թե կարելի՞ է գեթ մեկ նման տեղամաս վկայակոչել, քանի որ այդպիսի տեղամաս չկա:
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե կարելի՞ է ՍԴ-ում վիճարկել ԿԸՀ-ի անգործությունը, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԿՀԸ գործողությունները եւ որոշումները կարող են վիճարկվել, բայց այլ խնդիր է, թե որտեղ եւ երբ: Իսկ ՍԴ-ում հայցվոր կողմն ունի շատ հստակ վիճարկման խնդիր` վիճարկում են ԿԸՀ-ի կողմից ընտրության արդյունքներով կայացված որոշումը:
«Սա է այս դատարանում վիճարկման առարկան, իսկ որ նրանք վիճարկում են Ընտրական հանձնաժողովների անգործությունը, դա իրենց իրավունքն է. Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանել է իրավական կառուցակարգերի հսկայական ինստիտուտ, որից պետք էր օգտվել ժամանակին եւ պատշաճ եղանակով: Եվ եթե որեւէ մեկը չի օգտվել դրանից, դա բացառապես տվյալ անձի խնդիրն է»,- նշեց Տիգրան Մուկուչյանը: