Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալ-Քայիդայի ղեկավարներից Սուլեյման աբու Գեյթը, ով աշխարհի ամենահայտնի ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի փեսան է, ձերբակալվել է ամերիկյան ԿՀՎ-ի կողմից` Հորդանի և Քուվեյթի սահմանին, և ուղարկվել է ԱՄՆ. այս մասին գրում է vz.ru-ն` հղում տալով թուրքական լրատվամիջոցներին:
Ավելի վաղ` Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության և ԿՀՎ-ի իրականացված համատեղ գործողության արդյունքում աբու Գեյթը ձերբակալվել էր փետրվարի 2-ին` Անկարայի հյուրանոցներից մեկում:
ԱՄՆ իշխանությունը մտադիր է եղել հարցաքննել աբու Գեյթին` կապված Ալ-Քայիդայի ահաբեկչական գործողությունների հետ, սակայն Թուրքիան հրաժարվել է նրան հանձնել ԱՄՆ-ին`փորձելով զերծ մնալ աբու Գեյթի կողմնակից ահաբեկիչ-մարտիկների վրեժը շարժելուց:
Թուրքական դատարանը բեն Լադենի փեսային ազատ է արձակել` հիմնավորելով այդ դատավճիռը նրանով, թե աբու Գեյթը Թուրքիայի տարածքում հանցագործություն չի կատարել:
Թուրքիան մոտ մեկ ամիս փորձում էր գտնել այն երկիրը, որտեղ կարող էր արտաքսել նրան: Իրանը, որտեղից նա եկել էր Թուրքիա, աբու Գեյթին հետ չի ընդունել: Ստիպված են եղել ուղարկել Քուվեյթ, որտեղի քաղաքացի նա նախկինում եղել է:
ԿՀՎ գործակալները, ովքեր հետևելիս են եղել աբու Գեյթի յուրաքանչյուր քայլին, մարտի մեկին Քուվեյթի սահմանը հատելիս ձերբակալել են նրան և ուղարկել են ԱՄՆ: